կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախցի դատավորները կենսաթոշակի հարցով անձամբ Պաշտպանին  հանդիպման առաջարկով երբևէ չեն դիմել․ ՄԻՊ-ը հերքում է տարածված լուրերը

Արցախցի դատավորները կենսաթոշակի հարցով անձամբ Պաշտպանին հանդիպման առաջարկով երբևէ չեն դիմել․ ՄԻՊ-ը հերքում է տարածված լուրերը

ՄԻՊ գրասենյակիկ հերքում են «Հրապարակ» օրաթերթի` «ՄԻՊ-ը «ցրել» է և չի ընդունել արցախցի դատավորներին» վերտառությամբ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվությունը` շեշտելով  Մարդու իրավունքների պաշտպանին վերաբերելի հատվածը չի համապատասխանում իրականությանը:
 
«Հունվարի 26-ին վերոնշյալ օրաթերթի նյութերից մեկում նշվել է, իբր արցախցի դատավորները դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին` հանդիպման խնդրանքով, սակայն «վերջինս չի ընդունել նրանց, թեև շատերի հետ բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել»։
 
Պաշտոնապես հայտարարում ենք, որ արցախցի դատավորները կենսաթոշակի հարցով անձամբ Պաշտպանին պաշտոնական հանդիպման առաջարկով երբևէ չեն դիմել: Ավելին՝ ՄԻՊ աշխատակազմ հանդիպման առաջարկի վերաբերյալ ոչ գրավոր, ոչ էլ բանավոր դիմում չի ստացվել:
 
Հրապարակման մեջ նաև նշվել է, որ ՄԻՊ ընտրվելուց հետո Անահիտ Մանասյանն առաջին այցելություններից մեկը կատարել է Արցախ, «որտեղ նրան շատ ջերմ ընդունելության են արժանացրել»: Հարկ ենք համարում հավելել, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնելուց հետո Անահիտ Մանասյանը նման այց չի իրականացրել՝ ԼՂ մուտք գործելու անհնարինությամբ պայմանավորված:
 
Մարդու իրավունքների պաշտպանն ու Պաշտպանի ներկայացուցիչներն անձամբ են գտնվել Սյունիքում` Գորիսում և Կոռնիձորում, ինչպես նաև` Վայքում, այնուհետև անընդհատ այցեր են իրականացրել և իրականացնում ու հանդիպումներ են ունենում արցախցիների հետ` փորձելով լուծումներ գտնել նրանց իրավունքներին վերաբերելի խնդիրներին։
 
Վերը նշվածի հաշվառմամբ՝ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց և հրապարակելուց։ Այդ համատեքստում լրատվամիջոցների մեր գործընկերներին կոչ ենք անում հետևել պատասխանատու լրագրության սկզբունքներին»,- ասված է հաղորդարության մեջ:

  • Կիսվել: