շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում սպասվում է -3…-4 աստիճան ցուրտ

Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում սպասվում է -3…-4 աստիճան ցուրտ

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց ձորի նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0…-2, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան ցուրտ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: 

Հանրապետության տարածքում ապրիլի 13-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ապրիլի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը 7-9, ցերեկը՝ 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

  • Կիսվել: