Արարատյան դաշտում բնադրող արագիլները վտանգված են անհայտ ծագման արտադրական յուղով կեղտոտվելու հետևանքով. հայտարարություն
Վերջին 2 տարվա ընթացքում Արարատյան դաշտում բնադրող արագիլները վտանգված են անհայտ ծագման արտադրական յուղով կեղտոտվելու հետևանքով, տեղեկացնում է «ԱրԱվես» ՀԿ-ն։
Նշվում է, որ յուղոտվելու պատճառով նրանց փետուրները վնասվում են և նրանք չեն կարողանում թռչել, արդյունքում արագիլները դատապարտվում են սովամահ լինելու և չեն կարողանում նաև չվել։
՛՛Բնության մեջ սպիտակ արագիլների թշնամիները շատ չեն՝ նրանք խոցելի են մարդու գործունեության հետևանքով՝ թունաքիմիկատների օգտագործում, որսորդություն, բների և ձագերի ոչնչացում՛՛,-նշվում է հաղորդագրության մեջ։