հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արարատի մարզում Ford Focus-ը տապալել է էլեկտրասյունն ու շրջվել. վարորդը վիրավոր է

Արարատի մարզում Ford Focus-ը տապալել է էլեկտրասյունն ու շրջվել. վարորդը վիրավոր է

Արարատի մարզում, սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Զոհրաբ Մ-ն իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Կանաչուտ-Դեղձուտ գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել մասամբ ճանապարհի երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Զոհրաբ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև սահմանազատել տարածքը, իսկ հետո քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան։

Տապալված էլեկտրասյան պատճառով մի քանի գյուղեր հոսանքազրկվել են:

  • Կիսվել: