Արարատի մարզում բախվել են BMW X5-ն ու Opel-ը. BMW-ն մխրճվել է գազատար խողովակների մեջ
Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, գրում է shamshyan.com-ը:
Ժամը 18:40-ի սահմաններում Մասիս գյուղի վարչական տարածքում՝ կենտրոնական փողոցում, բախվել են 28-ամյա Արշավիր Հովհաննիսյանի վարած BMW X5 մակնիշի և 32-ամյա Հովհաննես Պողոսյանի վրաած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW X5-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակների հենասյանը, մի քանի հենասյուներ տապալել ու մխրճվել գազատար խողովակների մեջ:
Ըստ նախնական տեղեկություների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանաել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արտաշատի ԳԳՄ-ի ներկայացուցիչները, ովքեր աշխատանքներ են ձեռնարկում տեղում խմդիրը լուծելու ուղղությամբ:
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:


