երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արարատի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի, կողքին էլ՝ հրացան

Արարատի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի, կողքին էլ՝ հրացան

Հուլիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արարատի մարզի բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Հայտնում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ Ռ․ Ա․-ն հրացանով կրծքավանդին կրակելու միջոցով ինքնասպանություն է գործել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Տղամարդն ունեցել է առողջական խնդիրներ, և նրան մահացած հայտնաբերել են ընտանիքի անդամները։

  • Կիսվել: