ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (տեսանյութ)

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (տեսանյութ)

Արարատ լեռան գագաթ բարձրանալ ցանկացող լեռնագնացները հայտնվել են բարդ եղանակային պայմանների մեջ, գրում է ermenihaber.am-ը: 

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։ Բարձրանալուց որոշ ժամանակ անց սկսված ձյունկոծը կարճ ժամանակում ուժեղացել և վերաճել է փոթորիկի:

Բարդ եղանակային պայմանների պատճառով խմբի անդամները ժամանակ առ ժամանակ տեսանելիության նվազում և հավասարակշռությունը պահպանելու դժվարություններ են ունեցել: Դժվարություններով լի մագլցումից խումբը տեսանյութ է հրապարակել։

  • Կիսվել: