չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դիլիջանում (տեսանյութ)

Առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դիլիջանում (տեսանյութ)

Օգոստոսի 27-ին քրեական ոստիկանություն գլխավոր վարչության, Արմավիրի և Տավուշի մարզային վարչությունների և Վաղարշապատի բաժնի ծառայողները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Դիլիջանում հայտնաբերել և ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել Էջմիածին քաղաքի 36-ամյա մի բնակչի:

Նա 2016 թվականից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

 

  • Կիսվել: