կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Առանձին ելույթների որակներն արտացոլում են Հայաստանի կրթության ոլորտի վիճակը. Հայրապետյան

Առանձին ելույթների որակներն արտացոլում են Հայաստանի կրթության ոլորտի վիճակը. Հայրապետյան

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման առանձին ելույթների որակներն ամբողջովին արտացոլում են Հայաստանի կրթական՝ առավել ևս բարձրագույն կրթության ոլորտում առկա վիճակը՝ խորհրդարանում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Նախագծով սահմանվում է գիտական կամ բուհական կառույցների կամ շահառուների համար գիտական աստիճանական մեկ կարգ՝ PhD, որը միջազգային տարատեսակ պարտավորությունների սահմաններում մենք կիրականացնենք: Մեկ այլ հնարավորություն է կրեդիտների ճանաչելիությունը: Այսինքն՝ յուրաքանչյուր ուսանող կկարողանա իր ցանկացած առարկան ստանալ մեկ այլ բուհում և դրանով լրացնել այդ առարկայի համար նախատեսված կրեդիտները»,- նշեց Հայրապետյանը:

  • Կիսվել: