կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արամ Ա-ն և Լիբանանի խորհրդարանի պատգամավորները քննարկել են պայթյունից տուժած ընտանիքների օժանդակության հարցը

Արամ Ա-ն և Լիբանանի խորհրդարանի պատգամավորները քննարկել են պայթյունից տուժած ընտանիքների օժանդակության հարցը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց այցելությունը Բեյրութի պետական երեսփոխանները ներկայացնող հանձնախումբին՝ բաղկացած հայ թե այլ համայնքներու պատկանող երեսփոխաններե:
 
Այցելության նպատակն էր Վեհափառ Հայրապետին պարզել Լիբանանի Հանրապետության նախագահին անմիջական հովանավորությունը վայելող, նավահանգիստի պայթումին հետևանքով վնասված ընտանիքներու օժանդակության ծրագիրը:
 
Նորին Սրբությունը ողջունեց հիշյալ ծրագիրը, միաժամանակ հույս հայտնելով, որ կարելի բոլոր միջոցներով և շուտով գործադրության դրվի ծրագիրը անձրևաբեր եղանակին սկսելե առաջ: Այս ծիրին մեջ Հայրապետը հիշեցուց, որ մեծ թիվով հայկական ընտանիքներ ու տուներ վնասված են պայթումին հետևանքով, հատկապես էշրեֆիեյի, Հայաշենի, Ճեիթաուիի, Մար Մխայելի, Հաճընի և Պուրճ Համմուտի մեջ։ Հետևաբար, անհրաժեշտ է, որ կարևորութեամբ նկատի առնվին նաև հայկական թաղամասերը, շեշտեց Վեհափառ Հայրապետը:

  • Կիսվել: