երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Առաջարկվում է վերացնել ինքնվնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու հնարավորությունը

Առաջարկվում է վերացնել ինքնվնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու հնարավորությունը

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրեց ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ձերբակալված և կալանավորված անձանց մասին օրենքում փոփոխութոյւներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնք անդրադառնում են քրեակատարողական ոլորտի մի շարք հիմնախնդիրներին:

«Այս պահին ըստ էության դատապարտյալի և կալանավորի պարտաականությունն է իր սեփական առողջությանը վնաս չպատճառել և եթե ունենում ենք ինքնվնասման, ինքնասպանության  փորձի դեպքոր, ստացվում է  որ անձը հանդիսանում է ներքին կանոնակարգի խախտող, դրա համար կարող է ենթարկվել պատասխաանտվության: Բայց հաշվի առնելով, որ մենք ունենք խոտշանգումների կանխարգելման կոմիտեի ստանդարտները և նաև մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարբեր արձանագրումներ, պետք է փաստել , որ ինքնավնասում կատարած անձի նկատմամբ վերաբերմունքը ոչ թե պետք է լինի պատժողական այլ ընդհակառակը, պետք է ցուցաբերվի սոցիալհոգեբանական աջակցություն: Առաջարկվում է վերացնել ինքնվնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ անչափահասների նկատմամբ ևս կիրառվում է պատժախուց տեղափոխվելու կարգապահական տույժը, բայց եվրոպական դատարանի պրակտիկա, զեկույցներ կան առ այն, որ անչափահասների նկատմամբ այսպիսի տույժերը պետք է լինի վերջին միջոց և նախատեսվում է  անչափահասների նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժի կիրառումը վերացնել:

«Սա բնավ չի նշանակում, որ անպատժելիության որոշակի մթնոլորտ է առաջանում, որովհետև կան ևս երկու կարգապահական տույժեր՝ նկատողություն, կամ խիստ նկատողություն»,-ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքքրվեց, եթե ըստ փոփոխության՝ ինքնավնասման, ինքնախեղման դեպքերը չենք դիտարկում որպես կարգապահական խախտում, վտանգ չկա՞, որ այդպիսի դեպքերը շեշտակի աճ կունենան: «Մարդիկ իրենց պատիժը կրելու ընթացքում մեծ մասը կանցկացնեն քրեակատարողական հիմնարկների բուժհաստատությունում, ձևերը շատ լավ գիտեն, ոնց է արվում»,-ասաց նա և նշեց, որ  գտնում է, որ ինքնավնասումը պետք է շարունակվի դիտվի կարգապահական  խախտում:

Փոխնախարարը պատասխանեց, որ նախագծի ընդունումը չի նշանակում որ քրեակատարողական հիմնարկը նման անձանց  չի հաշվառում և սոցիալհոգեբանական աշխատանքներ են իրականացվելու: Նա վստահեցրեց, որ կարգապահական տույժի դեպքում էլ ինքնվնասման դեպքերը կրկնվում են բազմիցս:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ևս կիսց Արմեն Խաչատրյանի մտահոգությունները և նշեց, որ շատ ժամանակ այդ իքննախեղումը դարձել  է շանտաժի մեթոդ: Այսպիսով հանձնաժողովը քննարկումից հետո նախագծին տվեց դրական եզրակացսոություն:

  • Կիսվել: