կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արագածոտնում բեռնատարը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղային, նա տեղում մահացել է. Shamshyan.com

Արագածոտնում բեռնատարը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղային, նա տեղում մահացել է. Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 13։20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հարություն Ս.-ն իր վարած Камаз մակնիշի կցորդիչով բեռնատարով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Ջամշլու գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ 9-ամյա Ռ.ՈՒ.-ին։

Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժիշկներն արձանագրել են երեխայի մահը։

  • Կիսվել: