ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արագածոտնի մարզում Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Արագածոտնի մարզում Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր

 Այսօր՝ ապրիլի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշամբ տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:  

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:  

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և հատապես կարևոր գործերով ավագ քննիչ  Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ:  

Փաստի առթիվ Հ. Մանուկյանի որոշամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Օպերատիվորեն ժամանել է նաև  ոստիկանության Արագածի բաժնի հերթապահ խումբը՝  բաժնի պետ Եղիշե Հովակիմյանի գլխավորությամբ: 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ  սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Եղիազարյանն ու Ռոմիկ Նազարեթյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն ճանապարհին և չստեղծեն ոչ միայն վթարային իրավիճակ,  այլև նաև խցանում: 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: 

  • Կիսվել: