շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արագածոտնի մարզում բախվել են ավտոքարշակն ու Նոր Նորքի նախկին թաղապետի Nissan Armada-ն. shamshyan.com

Արագածոտնի մարզում բախվել են ավտոքարշակն ու Նոր Նորքի նախկին թաղապետի Nissan Armada-ն. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:

Ժամը 15։20-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի կամրջի վրա 23-ամյա Խորեն Հարությունյանն իր վարած Ford մակնիշի ավտոքարշակով բախվել է Երեւանի բնակիչ 53-ամյա բնակիչ Մելիք Գասպարյանի վարած Nisan Armada մակնիշի մեքենային։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան։

  • Կիսվել: