ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Արագածավանում առանց դիմակ և սոցիալական հեռավորության հունիսի 1 նշելու կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել

Արագածավանում առանց դիմակ և սոցիալական հեռավորության հունիսի 1 նշելու կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել

Համացանցում տեսանյութ էր հրապարակվել՝ «Արագածավանում առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորություն պահելու հունիսի 1 են նշում» վերտառությամբ։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հրապարակման կապակցությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել, որի շրջանակներում կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ։

  • Կիսվել: