հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Արաբկիր վարչական շրջանում քաղաքացիների դանակահարության դեպքով հարուցվել է քրեական գործ

Արաբկիր վարչական շրջանում քաղաքացիների դանակահարության դեպքով հարուցվել է քրեական գործ

ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հունվարի 3-ին՝ ժամը 23.00-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Վրացական փողոցի 17 շենքի մոտ մի անչափահասի են դանակահարել, նա արնահոսում է: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ժամը 23.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 47-ամյա մի տղամարդ, իսկ մեկ այլ հիվանդանոցից ժամը 23.45-ին հայտնել են, որ «վերջույթների շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա մի պատանի:

Արաբկիրի քրեական հետախույզները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 22.50-ին, Վրացական փողոցի 17 շենքի բակում, վնասվածքները սուր կտրող-ծակող առարկայով պատճառել է Վրացական փողոցի մեկ այլ բնակիչ։ Ձեռնարկվում են միջոցառումներ տղամարդուն և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

ՔԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով:

  • Կիսվել: