Արա Շիրինյանը գոհ է Մարգարիտա Գրիգորյանի աշխատանքից
Մարգարիտա Գրիգորյանը շարունակում է աշխատել, որովհետև նա ապահովում է այդ կառույցի բնականոն աշխատանքը և բավարար չափով արդյունք է ցույց տալիս: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, ռեժիսոր Արա Շիրինյանը` պատասխանելով հարցին, թե ինչու է Մարգարիտա Գրիգորյանը շարունակում մնալ «Հ1»-ի գործադիր տնօրեն այն դեպքում, որ նախկին իշխանությունների օրոք Հանրային հեռուստատեսությունը իր գործառույթը պատշաճ չի կատարել:
«Ես շատ գոհ եմ նրա աշխատանքից»,-հավելեց Շիրինյանը:
Դիտարկմանը, թե Ձեր նախկին խորհրդական Տիգրան Պասկևիչյանը ապշած էր և շատ այլ անձինք ևս զարմացած են, որ Մարգարիտա Գրիգորյանը շարունակում է մնալ Հ1-ում, Շիրինյանն արձագանքեց. «Երբեմն լինում է, որ շատերը սխալվում են»:
«Հանրային հեռուստաընկերությունը առողջ հիմնարկ է»,- ասաց Արա Շիրինյանը: