կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ապրիլի 23-ի երեկոյան կմեկնարկեն «Հիշատակի եռերգություն» խորագրով միջոցառումները (տեսանյութ)

Ապրիլի 23-ի երեկոյան կմեկնարկեն «Հիշատակի եռերգություն» խորագրով միջոցառումները (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված՝ «Հիշատակի եռերգություն» խորագրով միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ի երեկոյան, հայտնում են Կառավարությունից:
 
Ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին, Ծիծեռնակաբերդում կհնչի Ջ. Վերդիի «Ռեքվիեմը». ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը:
 
Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը»:
 
Ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո տեղի կունենա համերգ. Հայաստանի ազգային սիմֆոնիկ և Հայաստանի պետական կամերային երգչախմբերը կկատարեն Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»:

  • Կիսվել: