երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ապօրինի ձկնորսության կասկածանքով չորս քաղաքացի բերման է ենթարկել

Ապօրինի ձկնորսության կասկածանքով չորս քաղաքացի բերման է ենթարկել

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով Արարատի մարզի Հովտաշեն գյուղից բերման են ենթարկել 4 տղամարդու, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Ոստիկանության Արտաշատի բաժնի ՀՈԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 31-ին, ժամը 03։40-ին, ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով, Արարատի մարզի Հովտաշեն գյուղից բերման են ենթարկել 4 տղամարդու՝ իրենց վարած ավտոմեքենաներով, որոնց զննությամբ հայտնաբերվել է մոտ 20 կգ ձուկ, 2 էլեկտրական մարտկոց, 1 էլեկտրահաղորդիչ և 1 փչովի նավակ:

Մեքենաները տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: