ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անվճար սքրինինգային ծրագիր՝ Շիրակի մարզի հղիների համար

Անվճար սքրինինգային ծրագիր՝ Շիրակի մարզի հղիների համար

Շիրակի մարզի հղիների համար նոյեմբերի 1-ից գործող անվճար սքրինինգային ծրագիրը միտված է բնածին արատների և գենետիկ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Անկախ բնածին արատների և գենետիկ հիվանդությունների ռիսկի և անամնեզի ծանրաբեռնվածության աստիճանից՝ հղիության որոշ ժամկետներում հղին ուղեգրվում է սքրինինգային հետազոտությունների՝ ըստ կցագրված բժշկական հաստատությունների ցանկի:

Շեղումների հայտնաբերման դեպքում հղին կուղեգրվի 3-րդ մակարդակի ծննդօգնության բժշկական հաստատություն, որն էլ կկազմակերպի նեղ մասնագիտական խորհրդատվություն, և կոնսիլիումային կարգով կորոշվի հղիության հետագա վարման պլանը:

  • Կիսվել: