հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Տաճարում տեղի է ունեցել ՀՀ 29-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր պատարագ

Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Տաճարում տեղի է ունեցել ՀՀ 29-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր պատարագ

Սեպտեմբերի 20-ին Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոսարանի Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Տաճարում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 29-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր Սուրբ եւ Անմահ պատարագ, որից հետո Վանքի տարածքում գտնվող հուշակոթողի առջև տեղի է ունեցել Հանրապետական Մաղթանք։ Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունից։

Ս. Պատարագին ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյան, դեսպանատան աշխատակազմը, ինչպես նաև Ազգային Կեդրոնական Վարչության անդամներ, պատկան մարմինների ներկայացուցիչներ ու հավատացյալ ժողովուրդ։

Պատարագի ավարտին, Նորին Սրբությունը Հայրապետական թափորով ուղևորվեց եկեղեցու տարածքում 2018 թվականին կառուցված անկախության հուշակոթողի մոտ, ուր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վերանկախացման 29-ամյակի առիթով Հանրապետական Մաղթանք եւ Եռագույն դրոշի օրհնություն՝ Վեհափառ Հայրապետի ձեռամբ ։ Հայտնենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության բոլոր թեմերում ևս Հանրապետական Մաղթանք է տեղի ունեցել։

  • Կիսվել: