հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Անսարք հեռախոսներով ուղևորները այլ երկիր ժամանելուն պես կկարողանան կապվել այն լաբորատորիայի հետ, որտեղ թեստ են հանձնել. Սարգսյան

Անսարք հեռախոսներով ուղևորները այլ երկիր ժամանելուն պես կկարողանան կապվել այն լաբորատորիայի հետ, որտեղ թեստ են հանձնել. Սարգսյան

Այն ուղեւորները, որոնց հեռախոսներն անսարք են, այլ երկիր ժամանելուն պես կկարողանան անհապաղ կապվել այն լաբորատորիայի հետ, որտեղ նրանք ավելի վաղ COVID-ի թեստ են հանձնել, եւ ստանալ պատասխան: Այս մասին այսօր Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուրսուլթան տեսակամրջի ժամանակ ասաց Եվրասիական զարգացման բանկի խորհրդի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը՝ ներկայացնելով «Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածի արդյունքները եւ ձեռքբերումները:

Նա նշեց, որ նման իրավիճակները կարգավորվում են այն երկրների ազգային օրենքներով, ուր ժամանում է ուղեւորը:

Սարգսյանը պարզաբանեց. ՛՛Եթե հեռախոսը անսարք է, եւ ուղեւորը համոզված է, որ QR կոդի հետ կապված խնդիրներ չունի, ամենապարզ ձեւը կապվելն է այն լաբորատորիայի հետ, որտեղ նա նախկինում հանձնել է թեստը, եւ խնդրել, որ QR կոդը ուղարկեն նոր հեռախոսին:

Լաբորատորիան կկարողանա արագ արձագանքել խնդրանքին, եթե միայն տրամադրվեն անձնագրի տվյալները: Այն դեպքում, եթե ուղեւորի ձեռքին միայն QR կոդի տպագիր տարբերակն է, վերահսկիչ մարմնին կմնա միայն համոզվել դրա իսկության մեջ՛՛:


  • Կիսվել: