հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ‹‹Հայ մայրեր›› ՀԿ-ի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքին

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ‹‹Հայ մայրեր›› ՀԿ-ի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 4-ին ներկա է գտնվել ‹‹Հայ մայրեր›› հասարակական կազմակերպության նախաձեռնած ամենամյա բարեգործական գալա-ընթրիքին։

Միջոցառմանը, հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանը հանդես է եկել հաշվետվությամբ, ներկայացրել մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքն ու նոր ծրագրերը։

«Հայ մայրեր» հասարակական կազմակերպության ուշադրության կենտրոնում են մանկական գլխուղեղային կաթված ունեցող երեխաները։ Կազմակերպությունն իր գործունեության յոթ տարիների ընթացքում աջակցել է հաշմանդամություն ունեցող հարյուրավոր երեխաների եւ նրանց ընտանիքներին՝ տրամադրելով անվճար վերականգնողական բուժում, հատուկ օրթոպեդիկ պարագաներ՝ բարելավելով երեխաների եւ մայրերի կյանքի որակը:

  • Կիսվել: