երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Աննա Հակոբյանը Մոնակոյում հանդիպել է «Երեխաներ և ապագա», «Երեխաների բարեկամության համաշխարհային ասոցիացիա» հիմնադրամների ղեկավարներին

Աննա Հակոբյանը Մոնակոյում հանդիպել է «Երեխաներ և ապագա», «Երեխաների բարեկամության համաշխարհային ասոցիացիա» հիմնադրամների ղեկավարներին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 28-ին հանդիպել է Մոնակոյի «Երեխաներ և ապագա» հիմնադրամի ասոցիատիվ կյանքի ղեկավար Կլեր լե Գրանի և գլխավոր գանձապահ Իլս Բերտելսի հետ:

Իլս Բերտելսին, ընդունելով Աննա Հակոբյանին, ներկայացրել է Հիմնադրամի գործունեության ուղղությունները։ Նրա խոսքով՝ հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների խնդիրներն իրենց կազմակերպության ամենօրյա ուշադրության կենտրոնում են։

Վարչապետի տիկինը ներկայացրել է իր կողմից ստեղծված հիմնադրամների կատարած աշխատանքները։ Քննարկման ընթացքում կողմերը համաձայնել են, որ երկու հիմնադրամների գործունեությունները ունեն շատ ընդհանրություններ և հնարավոր է արդյունավետ փոխգործակցության եզրեր գտնել։

Վարչապետի տիկինը «Երեխաներ և ապագա» հիմնադրամի ներկայացուցչի հետ պայմանավորվեցին հնարավորինս արագ քննարկել համագործակցությունը մանրամասն համատեղ ծրագրերի վերաբերյալ, ապա տիկինը սեպտեմբերին ամսին հրավիրել արդեն Հայաստանում քննարկելու և առարկայականացնելու հնարավոր ծրագրերը: Հրավերը սիրով ընդունվել է Իլս Բերտելսի կողմից:

Վարչապետի տիկինը Մոնակոյում հանդիպել է նաև «Երեխաների բարեկամության համաշխարհային ասոցիացիա» հիմնադրամի նախագահ Ժերոմ Ֆրուասարին, ով Աննա Հակոբյանին ծանոթացրել է կազմակերպության գործունեության մանրամասներին։

Նրա խոսքով՝ Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի պատվավոր նախագահությամբ գործող հիմնադրամը տարեկան աջակցություն է տրամադրում շուրջ 40 հազար երեխաների, որպեսզի նրանք անկախ իրենց սոցիալական, կրոնական կամ մշակութային ծագումից, կարողանան ապրել ապահով և արժանապատվորեն։

Վարչապետի տիկինը իր հերթին հիմնադրամի նախագահին ներկայացրել է «Իմ քայլը» և «City of Smile» հիմնադրամների գործունեությունը։ Աննա Հակոբյանը և Ժերոմ Ֆրուասարը քննարկել են հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները, պայմանավորվել են սկսել հստակեցնել Հայաստանում իրականացվելիք ծրագրի դրույթները և հնարավորինս արագ կյանքի կոչել դրանք։

  • Կիսվել: