կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Աննա Հակոբյանը հայտնել է՝ ինչպես կարելի է միանալ կանանց ջոկատին

Աննա Հակոբյանը հայտնել է՝ ինչպես կարելի է միանալ կանանց ջոկատին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնել է,  թե ինչպես կարող են կանայք միանալ կամավորական ջոկատին։ Նա գրել է․

«Կանանց ջոկատ կազմելու մասին երեկվա իմ գրառումից հետո, բազմաթիվ նամակներ ենք ստանում ջոկատին կամավորագրվելու ցանկություն ունեցող մեր հայրենակցուհիներից։

Սիրելի կանայք եւ աղջիկներ, ովքեր պատրաստ են հենց վաղը միանալ մեզ, խնդրում եմ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 098 310077 եւ 044 010551։ Իմ օգնականները անմիջապես կներկայացնեն հետագա քայլերը»։

  • Կիսվել: