Աննա Հակոբյանն իմ քույրն է, նա բյուջեի հաշվին Տանզանիա չէր մեկնի. Հրաչյա Հակոբյան
Ես կարող եմ վստահեցնել, որ Աննա Հակոբյանի այցը բյուջեի հաշվին չի եղել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Հակոբյանի եղբայր, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի Տանզանիա հանգստի մեկնելուն:
«Աննա Հակոբյանն իմ քույրն է, ես վստահ եմ, որ նա բյուջեի հաշվին չէր գնա որևէ անձնական այցի:
2026 թվականին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, հասարակություն իր վերաբերմունքը, այդ թվում նաև Տանզանիայի այս այցի հետ կապված, իր քվեով ցույց կտա: Եթե սա այս այնպիսի մեծ իրադարձություն է, որ որևէ մեկը կարող է դարձնել իրադարձություն և քաղաքական կապիտալ, թող դարձնեն: Արդեն ասացի՝ 2026 թվականին մեր քաղաքացիներն իրենց գնահատականը կտան նաև այդ հարցը»: