Անկարայում ավազե փոթորիկ է եղել․ Պատմության մեջ նմանատիպ դեպք տեղի չի ունեցել (լուսանկարներ)
Երեկ՝ կեսօրին, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի է ունեցել ավազե փոթորիկ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ խովում է, որ պատմության մեջ նմանատիպ դեպք տեղի չի ունեցել այս տարածաշրջանում։ Թուրքիայի օդերևութաբանական ծառայությունն երեկ Անկարայում կանխատեսել էր հորդառատ անձրև և քամի, բայց ոչ ավազե փոթորիկ։
"Ըստ պաշտոնական աղբյուրների, փոթորիկի հետևանքով վեց մարդ վիրավորվել է, այն նաև մեծ խուճապ է առաջացրել",- գրում է նա։





