Անի Սամսոնյանը Պետրոս Ղազարյանից պահանջում է ներողություն խնդրել
ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Հանրային հեռուստատեսության հաղորդավար Պետրոս Ղազարյանից պահանջել է ներողություն խնդրել: Նա նշել է, որ երեկվա քաղաքական թոքշոուի ժամանակ Ղազարյանն իր հանդեպ ոչ հարգալից է եղել՞
Սամսոնյանը, մասնավորապես, ասել է. ՛՛Երեկվա հաղորդման ժամանակ հաղորդավարի անհանդուրժողական, կողմնակալ, ոչ հարգալից պահվածքի, վիրավորանքի, ասելիքս ավարտին հասցնելը չթողնելու ոչ պրոֆեսիոնալ կեցվածքի համար պահանջում են ներողություն խնդրել: Սա Հանրային հեռուստատեսության պատիվն է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ ու գնահատել երեկվա եթերը՛՛:


