հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Անհետ կորածների ծնողները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան

Անհետ կորածների ծնողները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան

Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները, առավոտ ժամը 10-ից փակել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը: Նրանք պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:

Մինչև այս պահը նրանք չեն ստացել որևէ պատասխան Բաղրամյան 26-ից և շարունակում են պահանջել հանդիպում վարչապետի հետ:

Հիշեցնենք, որ  Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները մեկ շաբաթ առաջ էին Նիկոլ Փաշինյանի հանդիպելու պահանջով բողոքի ակցիա արել։ Փաշինյանը նրանց, սակայն, այդպես էլ չէր ընդունել։

  • Կիսվել: