երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Անհետ կորածների հարազատներն այս պահին խորհրդարանում են՝ հանդիպելու Անդրանիկ Քոչարյանի հետ

Անհետ կորածների հարազատներն այս պահին խորհրդարանում են՝ հանդիպելու Անդրանիկ Քոչարյանի հետ

Անհետ կորածների հարազատներն այս պահին խորհրդարանում են՝ հանդիպելու ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, այս մասին փոխանցում է Ազատությունը:

Հանդիպման պայմանավորվածությունը երեկ է ձեռք բերվել, երբ ժամեր շարունակ Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո նրանց հանդիպեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և խոստացավ կազմակերպել Քոչարյանի հետ հանդիպում։

Անդրանիկ Քոչարյանը, որ նաև 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն է ղեկավարում, երեկ հրաժարվում էր բոլորին ընդունել՝ առաջարկելով , որ չորս հոգի գնան հանդիպման։ Անհետ կորածների հարազատների համար պայմանն անընդունելի էր, նրանք մնացին փողոցում այնքան մինչև իրենց հանդիպեց Ալեն Սիմոնյանը։ 

  • Կիսվել: