շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Անհետ կորած զինծառայողների հարազատները ՊՆ-ի մոտ պահանջում են իրենց հարցերին պատասխաններ տալ

Անհետ կորած զինծառայողների հարազատները ՊՆ-ի մոտ պահանջում են իրենց հարցերին պատասխաններ տալ

Անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Պաշտպանության նախարարության մոտ ու պահանջում են պատասխան տալ իրենց հարցերին:

Նրանք պահանջում են, որպեսզի իրենց պատշաճ մակարդակով հյուրընկալեն և հստակ պատասխաններ տան անհետ կորած յուրաքանչյուր զինվորի մասով։

Հարազատները պահանջում են, որ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ներկայանա ու պատասխան տա: Հարազատներից մեկի խոսքերով, նոր նախարարն ասում է, որ ընդամենը երկու օր է նշանակվել. «Թող Տոնոյանը գա պատասխանի հարցերին»:

Վերոնշյալ քաղաքացին հավելեց, որ ներկաները հիմնականում Ջաբրայիլի զինծառայողների ծնողներն են: Առաջին հարվածները եղել են հենց Ջաբրայիլում, Թալիշում, Ֆիզուլիում:

  • Կիսվել: