երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Անհետ կորած զինծառայողների հարազատներն արգելափակել են ՊՆ-ի մուտքերը

Անհետ կորած զինծառայողների հարազատներն արգելափակել են ՊՆ-ի մուտքերը

ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր՝ երեք մուտքներն արգելափակված են։ «Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել է, որ անհետ կորած զինծառայողների հարազատներն ավտոմեքենաներով փակել են ՊՆ-ի բոլոր մուտքերն ու ելքերը, իսկ ՊՆ շենքի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել։ Տարածքը հսկում է նաև Ռազմական ոստիկանությունը։

Անհետ կորած զինծառայողների հարազատները երկար լռությունից հետո արձանագրում են՝ իրենց հարցերին խոստացված լուծումներն այդպես էլ չեն տրվել։

  • Կիսվել: