շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Անհայտ անձինք կոտրել են 1in.am լրատվական կայքի ֆեյսբուքյան էջերը

Անհայտ անձինք կոտրել են 1in.am լրատվական կայքի ֆեյսբուքյան էջերը

Անհայտ անձինք կոտրել են 1in.am լրատվական կայքի ֆեյսբուքյան էջերը: Խմբագրության անձնակազմն այս պահին չունի հասանելիություն էջի կառավարմանը:

Լրատվամիջոցի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. ՛՛Հաշվի առնելով ֆեյսբուքյան երկու էջերի հետևորդների մեծ քանակը (1in.am 650 հազար, ժամանցային Entertrain- 1,700մլն հետևորդ), սա լրջագույն վտանգ է ներկայացնում ինֆորմացիոն պատերազմում գտնվող Հայաստանի համար:

Սա առաջին փորձը չէ մեզ լռեցնելու: Մեկ ու կես տարի առաջ միաժամանակյա զանգվածային բողոքների պատճառով արգելափակել էին մեր յութուբյան ալիքը:
Այսօր Հայաստանը գտնվում է հիբրիդային ինֆորմացիոն պատերազմում և ակնհայտ է, որ նման մեծ լսարան ունեցող օնլայն հարթակի ոչնչացումը/վերահսկումը չափազանց ձեռընտու է տարբեր ուժերի և երկրների:

Ակնկալում ենք համապատասխան մարմինների, իրավապաշտպանների, տեղեկատվական անվտանգության մասնագետների աջակցությունը: Քանի որ կարող են մեր վերահսկողությունից դուրս եկած էջերով ազգային անվտանգույան համար սպառնալիք հանդիսացող ցանկացած տեղեկատվություն կամ խուճապ տարածել՛՛:

  • Կիսվել: