ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Անդրեասյանը հայտնել է Տավուշի մարզի դպրոցներում չափորոշչի փորձարկման գործընթացի մանրամասները

Անդրեասյանը հայտնել է Տավուշի մարզի դպրոցներում չափորոշչի փորձարկման գործընթացի մանրամասները

Երկու օր է՝ Տավուշի մարզի դպրոցներում դիտարկում էինք չափորոշչի փորձարկման գործընթացը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

՛՛Եղանք փոքր ու մեծ, քաղաքային և գյուղական, հիմնական, միջնակարգ ու ավագ դպրոցներում։
Մի բան ակնհայտ է՝ ունենք բազմաթիվ լավ ուսուցիչներ, որ նվիրված աշխատանք են տանում նոր չափորոշչի փորձարկման համար։ Ունենք դժվարություններ, արդեն երևացող հաջողություններ և առաջիկա ահռելի աշխատանք։

Այսօր դպրոցներից մեկում փորձարկվող դասարանում ֆիզիկայի դասին երեխաները երկու խմբի բաժանված՝ շփման ուժի դրական և բացասական կողմերն էին նկարագրում։ Նման դասից հետո շփման ուժը մոռանալը բարդ կլինի։

Միջնակարգ դպրոցներում առաջին անգամ տեսանք երեխաների, որ արդեն ըստ մասնագիտական կողմնորոշման՝ խմբերի էին բաժանվել ու յուրաքանչյուրն իր նախընտրածն էր սովորում։
Խնդիրներն էլ ենք հավաքագրել և առաջիկայում դրանց ուղղությամբ լուրջ աշխատանք պետք է անենք։

Շնորհակալություն բոլոր ուսուցիչներին և դպրոցներին՝ կարևոր աշխատանքի համար՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: