շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսվել երկրի բոլոր սպանդանոցներում

Անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսվել երկրի բոլոր սպանդանոցներում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ մարտի 21-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ անասնահամաճարակային մշտադիտարկում կիրականացվի Հայաստանում գործող բոլոր սպանդանոցներում: Այդ մասին ասված է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Ֆեյսբուքի էջում:
 
«Մշտադիտարկումը կանցկացվի հետևյալ հարցերի շրջանակներում`
  • սպանդանոցներ մորթի բերվող գյուղատնտեսական կենդանիներին ուղեկցող Ձև N 1 անասնաբուժական վկայականի առկայությունը (տրվում է անասնաբույժի կողմից՝ ի վկայություն, որ կենդանին առողջ է).
  • կենդանական ծագման մթերքի և հումքի պահման համար սառցախցիկներով ապահովվածությունն ու դրանց սանիտարահիգիենիկ վիճակը.
  • սպանդանոցի տարածքի սանիտարահիգիենիկ վիճակը:
Մշտադիտարկման արդյունքները կհրապարակվեն»,- նշված է գրառման մեջ:
 

  • Կիսվել: