Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի այլ երկրներ Ռուսաստանի սահմանների մոտ 12-ժամյա օդային մշտադիտարկում են իրականացրել
Եվրոպական երկրներում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերի ֆոնին Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի այլ երկրներ Ռուսաստանի սահմանների մոտ 12-ժամյա օդային մշտադիտարկում են իրականացրել, հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ Ջոն Հիլին ասել է, որ դա կարևոր համատեղ առաքելություն է և միասնության ազդանշան Ռուսաստանի նախագահին:
Բացի դրանից, նախարարի խոսքով, գործողության արդյունքում ՆԱՏՕ-ն հետախուզական արժեքավոր տվյալներ է ստացել։


