կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Անասնաբույժները բողոքի ակցիա են իրականացնում էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց

Անասնաբույժները բողոքի ակցիա են իրականացնում էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց

Անասնաբույժներն այսօր՝  բողոքի ակցիա են իրականացնում էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց: Անասնաբույժները բողոքում են իրենց աշխատանքային պայմաններից, պահանջում են, որ կադրային համալրում լինի, քանի որ ոլորտում հիմնականում տարեց մասնագետներ են։ Պահանջում են նաև աշխատավարձի բարձրացում, և ունենալ բժշկական ապահովագրություն։

Ցուցարարների խոսքով, աշխատավարձի չափը չի համապատասխանում իրենց կատարած աշխատանքին, քանի որ աշխատանքի բերումով հաճախ վնասվածքներ են ստանում և կապտուկներ են ունենում։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Մենք քաղաքական ակցիա չենք իրականացնում, մասնագիտական խութերն ենք ուզում բարձրացնել:  Մենք անասնաբուժական ծառայություն իրականացնողներ ենք, համայնքային անասնաբույժներ ենք: Հայաստանի գրեթե բոլոր անասնաբույժների աշխատանքային տարիքը վաղուց լրացել է, միջին տարիքը 70-ից բարձր է: 

Եթե ամիսների վերածենք, անասնաբույժը ամսական ստանում է 15-30 հազար դրամ աշխատավարձ: Աշխատանքը կանոնակարգվում է ըստ գլխաքանակի, ըստ պատվաստումների, այնինչ անասաբույժի աշխատանքը դրանով չի սահմանափակվում: Սա ընդամենը էպիզոդիկ կողմն է:

Մեր պահանջն է՝ ունենալ հաստատագրված աշխատանք, սպասարկենք բարձր որակով անասնապահության ոլորտը, ունենանք համապատասխան վերաբերմունք»,-ասաց նա:

Ակցիայի մեկ այլ մասնակից էն ընդգծեց, որ տարիներ առաջ մեզ մեկ գլխի համար իրենց վճարում էին 70 դրամ, հետո դարձրեցին 120 դրամ, նախորդ տարի դարձավ 167 դրամ։ 

  • Կիսվել: