հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՆ տեղակալը հանդիպել է Տավուշի մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների և մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների պատասխանատուների հետ

ԱՆ տեղակալը հանդիպել է Տավուշի մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների և մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների պատասխանատուների հետ

Մանկաբարձագինեկոլոգիական և մանկական ծառայությունների ոլորտում մարզային ցուցանիշներն ամփոփելու, խնդիրները վեր հանելու հերթն այս անգամ Տավուշի մարզինն էր։ Այդ նպատակով առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը հանդիպել է Տավուշի մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների և մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների պատասխանատուների հետ։

Մարզային ցուցանիշները ներկայացնելուց հետո խոսվել է նաև թերացումների ու դրանց պատճառների մասին, որոնց ուղղությամբ կտարվի հետևողական աշխատանք և կտրամադրվի մեթոդական աջակցություն։ Ընդգծվել է հատկապես կեսարյան հատման թվի նվազեցման անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ նախորդ տարի ներդրված պետական ծրագրերի կարևորությունը։

Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնում ներդրված հղիների պրենատալ սքրինինգը, որը ներառում է էքսպերտային ուլտրաձայնային հետազոտություն և բիոքիմիական քննություններ, գործում է ամբողջ մարզի հղիների համար:

Արմեն Գասպարյանը կարևորել է պետական այս ծրագրի ընդլայնումը` ներդնելու նաև Տավուշի այլ բժշկական կենտրոններում:

Փոխնախարարը հանձնարարել է արագացնել մարզում սեմնավորման կաբինետի գործարկումը։

 

  • Կիսվել: