երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ամփոփվել են «Ակտիվ քաղաքացի» հարթակի 2019-ի քվեարկության արդյունքները

Ամփոփվել են «Ակտիվ քաղաքացի» հարթակի 2019-ի քվեարկության արդյունքները

Ամփոփվել են Երևանի հանրային բյուջեի՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակի 2019-ի քվեարկության արդյունքները, որի շրջանակում ստացվել է 740 առաջարկ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Ստացված 740 առաջարկից հարթակի կանոններին համապատասխանել և հրապարակվել է 204-ը:

Հարթակում մեկնարկից մինչ քվեարկության ավարտը գրանցվել է 8 933 քաղաքացի, թողնվել է 858 մեկնաբանություն, նաև 15 582 հավանում՝ 6 500 քվեարկողներից:

«Հիմք ընդունելով քաղաքապետի որոշմամբ «Ակտիվ քաղաքացի» նախագծին տրամադրված 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր բյուջեն, ինչպես նաև նախագծի կանոնները, համաձայն որոնց յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 մլն ՀՀ դրամը, հանձնաժողովն իրականացման համար ընտրել է ամենաշատ հավանումներ ստացած 17 առաջարկ` ընդհանուր բյուջեի միջոցների բաշխման հիմունքներով»,- գրել է Կարապետյանը:

  • Կիսվել: