ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան վրա հայտնվել է Ուկրաինայի դրոշի ահռելի պատկերը (տեսանյութ)
Վաշինգտոնում ակտիվիստները Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա ցուցադրել են Ուկրաինայի դրոշի պատկերը, հայտնում է CNN-ը։
Հաղորդվում է, որ ակցիան իրականացրել է 11 մարդ՝ Բրուքինգսի ինստիտուտի ավագ գիտաշխատող Բենջամին Ուիթսի գլխավորությամբ:
«Մենք չէինք պատրաստվում գրոհել դեսպանատան դարպասները, այլ ճանապարհ գտանք՝ հայտնվելու նրանց պատերին», - ասել է ակտիվիստը։