ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չարտերային միակ չվերթը. դեսպանատուն
Ուրբաթ՝ ապրիլի 17-ին` ժամը 15։00 ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չարտերային չվերթ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Քաթար)։ Այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Facebook-ի էջում տեղադրված հայտարարության մեջ։
Նշվում է, որ սա Հայաստանից տարհանման նպատակով կազմակեպվող միակ չվերթն է:
«Դոհայից ճանապարհը շարունակելու հարցերն ուղևորները պետք է անձամբ հոգան։
Ինքնաթիռը Դոհայում վայրէջք կկատարի տեղի ժամանակով ժամը 22:50»,- հայտնում են դեսպանատնից:


