շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ԱՄՆ փոխնախագահն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

ԱՄՆ փոխնախագահն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որն այցով գտնվում է Իսրայելում, տիկնոջ հետ այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար, այդ թվում՝ հայկական բաժին։

«Այսօր պատիվ ունեցա Երուսաղեմի հայ պատրիարքի անունից Սուրբ Հարության տաճարում դիմավորել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և տիկնոջն ու հայկական բաժնում ներկայացնելու Հայ եկեղեցու և Երուսաղեմի հայոց պատրիարքության մասին հակիրճ տեղեկություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության տեսուչ Տեր Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանը։

  • Կիսվել: