հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ամենևին մտահոգված չեմ. եթե «քովիդի գործով» ինձ պետք լինի հարցաքննել, միանշանակ պատրաստ եմ. Անահիտ Ավանեսյան

Ամենևին մտահոգված չեմ. եթե «քովիդի գործով» ինձ պետք լինի հարցաքննել, միանշանակ պատրաստ եմ. Անահիտ Ավանեսյան

Կարծում եմ՝ կալանավորված անձանց հարցով փաստաբանները կդիմեն վերաքննության կարգով, որպեսզի այլ խափանման միջոցներ ընտրվեն, որովհետև կարծում եմ՝ նրանցից որևէ մեկը խուսափելու կամ քննությանը խոչընդոտելու որևէ նպատակ կամ մղում չունի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով քովիդի համավարակի ժամանակ չարաշահումների գործին և այդ գործով կալանավորված անձանց, ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք նախաքննության շրջանակում գնալ հարցաքննության, Ավանեսյանն ասաց․

«Եթե նախաքննությունը հարմար գտնի հարցաքննել, դա միայն ինձ չէ վերաբերում, ապա կհրավիրի և կհարցաքննի, հարցաքննությունը ինտերվյու չէ, որ պատրաստ լինեմ կամ չլինեմ, անհրաժեշտության պարագայում՝ միանշանակ»։

Նախարարը նշեց, որ քովիդի ժամանակ ֆինանասկան հատկացումներ եղել են  քովիդով սպասարկող բոլոր բուհաստատություններին, այդ թվում՝  «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ-ին, որ ներգարավված է քովիդի ժամանակ չարաշահումների գործում։ Նախարարը չհիշեց, թե որ բուժհաստատությանը որքան ֆինանսական հատկացումներ են կատարվել։

Այն հարցին, թե մտահոգված չէ արդյոք, որ քրեական գործով կալանավորումները կարող են հասնել նախարարներին, Ավանեսյանը ասաց, որ ամենևին մտահոգված չէ։

  • Կիսվել: