երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ամեն մեկս էլ ջանք ենք թափել, մեր երեխեքի բերանից կտրել ենք, դրել ենք էդ հողի, ջրի վրա․ Նոր Նորքի բնակիչ

Ամեն մեկս էլ ջանք ենք թափել, մեր երեխեքի բերանից կտրել ենք, դրել ենք էդ հողի, ջրի վրա․ Նոր Նորքի բնակիչ

Գայի պողոտայի սկզբնամասի՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի շինություններում բնակվող քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք Տպահանջում են հանդիպում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, նաև պահանջում են չքանդել իրենց տները, որտեղ ապրում են տասնյակ տարիներով:

«Մեր ղեկավարներին հարգում ենք, սիրում ենք, մենք իրանց համար պայքարել ենք, հիմա էլ պետք լինի՝ կպայքարենք, բայց եթե պետք ա մեր հետ տենց խուլիգանի պես վարվեն, մենք չենք ուզում ըտենց։ Թող գան, մարդու նման նստենք, որոշենք, ոնց որ մարդիկ իրար հետ հարցին ճիշտ ձևով լուծում կտան։ Ամեն մեկս էլ ջանք ենք թափել, մեր երեխեքի բերանից կտրել ենք, դրել ենք էդ հողի, ջրի վրա։ Ուզում ենք ժողովուրդն ապրի՝ իրան մարդ զգալով, ուզում ենք՝ ժողովրդավար երկրում ժողովրդին չճնշեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։

Քաղաքացիներից մեկն էլ շեշտեց, թե հարգում են վարչապետին, հարգում են քաղաքապետին «Hիմա էլ եմ խոնարհվում իր առջև, որովհետև բարեկեցիկ գործ է արել, բա մենք էլ ենք ընդեղի գարշահոտերը բարեկեցիկ սարքել, մաքրել, ծառ ենք տնկել: Թող բերի, կանաչապատում անի, մենք էլ՝ բոլոր հարևաններով, խոստանում ենք, իր աշխատողը դառնանք, եթե իհարկե, լինելու է կանաչապատում»,-ասաց քաղաքացին՝ խնդրելով չքանդել իրենց տները։

  • Կիսվել: