ուրբաթ, դեկտեմբեր 6
6 / 12 / 2024
Երևան-Բաքու-Մոսկվա եռակողմ աշխատանքային խմբի համանախագահը ՌԴ կառավարությունում պահպանել է իր պաշտոնը. Պետդումա

Երևան-Բաքու-Մոսկվա եռակողմ աշխատանքային խմբի համանախագահը ՌԴ կառավարությունում պահպանել է իր պաշտոնը. Պետդումա

ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամներն աջակցել են Ալեքսեյ Օվերչուկին՝ իբրև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալի թեկնածու, հայտնում են Պետդումայի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ թեկնածուի հետ պատգամավորների հանդիպումն ավելի քան երկու ժամ է տևել։

Միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին նշել է, որ Օվերչուկը զբաղվում է մի շարք կարևոր հարցերով՝ ներառյալ եվրասիական ինտեգրման և արտասահմանում ռուսաց լեզվի առաջմղումը: Նա համակարգում է եվրասիական ինտեգրման զարգացմանն առնչվող ամենանշանակալի և ՌԴ-ի համար կարևոր՝ եվրասիական տարածքում ԵՏՄ-ին նոր երկրների հնարավոր անդամակցության բլոկը։

Հիշեցնենք, որ Օվերչուկը Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է։ Խմբի մյուս համանախագահներն են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

 

  • Կիսվել: