կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
 Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են․ ԱԻՆ

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի ճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար:

 

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

  • Կիսվել: