ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը. ԱՆ-ը՝ տոնական օրերին առողջ սնվելու մասին

Ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը. ԱՆ-ը՝ տոնական օրերին առողջ սնվելու մասին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյուքում` տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության  նախարարությունը ներկայացնում խորհուրդներ՝ ինչպես առողջ սնվել տոնական օրերին:

«Մասնագետները հորդորում են`

▪️ տապակած և ճարպոտ կերակրատեսակները փոխարինել եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սնունդով,

 

▪️ սահմանափակել շաքարի օգտագործումը, որի չարաշահումը կարող է պատճառ դառնալ ճարպակալման և աղիների միկրոֆլորայի խանգարման: Պետք է հնարավորինս քիչ օգտագործել թխվածք, կրեմային հրուշակեղեն, կոնֆետ, հյութեր և գազավորված ըմպելիք,

▪️ оգտագործել միրգ և բանջարեղեն չիպսերի, դոնաթսների և նմանատիպ անառողջ սնունդի փոխարեն,

▪️ սնվել չափավոր. սնունդը պետք է ընդունել քիչ քանակով, ընդմիջումներով: Պետք չէ համտեսել սեղանին դրված բոլոր կերակրատեսակները: Որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա, և օրգանիզմն ի վիճակի չի լինում մարսել այդ ամբողջը,

▪️ պահպանել սննդի ընդունման ռեժիմը` օրվա ընթացքում 4-5 անգամ: Այն հատկապես կարևոր է երեխաների համար: Անհրաժեշտ է պահպանել երեխաների սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ երեխաների օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ,

▪️ նվազագույնի հասցնել ալկոհոլի օգտագործումը: Պետք է իմանալ, որ ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: