երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասից Ակներ տանող ավտոճանապարհը 9 ժամ փակ է լինելու

Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասից Ակներ տանող ավտոճանապարհը 9 ժամ փակ է լինելու

ՆԳՆ փրկարար ծառայությունից իրազեկում են, որ ապրիլի 12-ին՝ ժամը 11։00-ից մինչև 20։00-ն ընկած հատվածում /Մ-6/ (Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։

Անվտանգության նկատառումներից ելնելով տեղում հերթապահություն կիրականացնի ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

  • Կիսվել: