երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ախթալա-Նեղոց հատվածի երթևեկությունը ջրագծի տեղադրման պատճառով 1 օրից ավելի փակ կլինի

Ախթալա-Նեղոց հատվածի երթևեկությունը ջրագծի տեղադրման պատճառով 1 օրից ավելի փակ կլինի

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ախթալա-Նեղոց հատվածը‚ ջրագծի տեղադրմամբ պայմանավորված‚ փետրվարի 4-ին և 5-ին՝ ժամը 14:30-ից մինչև 18:00‚ փակ կլինի երթևեկության համար։

 

«Աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,-ասված է ՏԿԵՆ տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: