շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
 Ախտահանվում են Սամցխե-Ջավախքի փողոցները (լուսանկարներ)

Ախտահանվում են Սամցխե-Ջավախքի փողոցները (լուսանկարներ)

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումներ են իրականացվել նաեւ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի քաղաքապետարանների փողոցներում։ Փողոցները լվանալու են ախտահանիչներով, գրում է akhaltskha.net-ը:

Նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին տեղական իշխանության ներկայացուցիչների հետ ծանոթացել է ընթացող աշխատանքներին:

Ախտահանման աշխատանքներն իրականացվել են ՆԳՆ բարեկարգման, քաղաքային մաքրման կենտրոնների և ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի հետ համատեղ:
Սամցխե-Ջավախքի բոլոր վեց քաղաքապետարաններում արդեն մի քանի օր է, ինչ կատարվում են ախտահանման աշխատանքներ:

Ճանապարհները եւ մայթերը լվանում են հատուկ լուծույթով։

Քաղաքներում առկա կամուրջները, պանդուսները և աղբամանները եւս մաքրվում ու ախտահանվում են:

  • Կիսվել: